Անկապ քննարկումներ, բամբասանքներ, չարախինդ վերլուծություններ, թույնի հերթական արտաթորանքներ...
Հիմա էլ քննարկում, չարախնդում են՝ ով շնորհավորեց ՀՀ նախագահին, ով՝ ոչ... Ի՞նչ եք կպել շնորհավորեցին, չշնորհավորեցին... Ով քվեարկել է, շատ լավ, ով փախել, չի քվեարկել, ով ջայլամի նման է պահում իրեն, Աստված իր հետ...
Մենք՝ ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների շուրջ 60 տոկոսը, շնորհավորել եւ վերընտրել ենք մեր նախագահին ու վերջ... Ու կրկին շնորհավորում ենք:
Հաջորդը՝ որոշները ինչ-որ չափանիշներ են մոգոնել եւ քննարկում են ում համարել մտավորական, ում՝ ոչ: Ինչ է, ով ձեզ հետ հարթակում է, ով կոկորդը ճղելով գոռում է հերթական «Պողոս նախագահ»-ը, նա՞ է մտավորականը... Եվ ովքե՞ր են դատավորները՝ անգրագետ, մանկամիտ, հայհոյանքներ հնչեցնող, ուրիշի կարծիքը չհարգող, դեղնակտուց, կյանքում ոչ մի լավ բան չարած մեկնաբանիչները, ֆեյքուլիկները...



