Նոր կառավարության անդամները եկած օրից միչև հիմա իրենց ոլորտների վիճակի հետ կապված հարցերի մեծ մասին պատասխանում են, թե դեռ բավարար չափով չեն ուսումնասիրել, դեռ ծանոթանում են ոլորտին։ Ծրագիրն էլ 6 ամսվա է։ Հիմա, ոնց նայում եմ, բան չմնաց, հազիվ էս ընթացքում հասցնեն ծանոթանալ, լավ ուսումնասիրել ոլորտները, պարզել՝ ինչ տխուր վիճակում ենք, ու կգա նրանց գնալու ժամը... Հետո կգան նորերը ու նույնը։ Մտածում եմ՝ երևի ճիշտ կլինի կառավարության հաջորդ կազմը հիմիկվանից սկսի ծանոթանալ, որ երբ գա, սկսի արդեն աշխատել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: