Image result for turkey f-16Թուրքիան հանդիսանում է օդային հակաահաբեկչական կոալիցիայի անդամ, որը գլխավորում է ԱՄՆ-ն: Այդ կոալիցիան օդային հարվածներ պետք է հասցներ բացառապես Ձաբհատ ան Նուսրայի և ԻՊ դիրքերին, բայց մեկ-երկու սիմվոլիկ ավիահարվածներից հետո Թուրքիան Սիրիայի օդային տարածքում սկսեց հարվածել քրդական ջոկատների դիրքերին:

Սիրիայի ՊՆ նախարարը հայտարարեց, որ հաջորդ նման գործողությունների ժամանակ թուրքական ինքնաթիռները կկործանվեն, այնուհետև ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ոչ ուղիղ, բայց Սիրիային սատարող խոսք ասաց. «Սիրիան սուվերեն պետություն է և սուվերենություն ունի իր օդային տարածքի նկատմամբ»: Միջազգային հանրությունն էլ ոչ միանշանակ արձագանքեց Թուրքիայի գործողություններին:

Այնուհետև Թուրքիային էլ ավելի սկսեցին մեղադրել ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ և այդ ֆոնին Աբու Բաքր ալ Բաղդադին` ԻՊ խալիֆը, հայտարարություն է տարածում և կոչ է անում Թուրքիայի դեմ ակտիվ գործողությունների դիմել։ Առաջին հայացքից` ուռա, ԻՊ-ն ուղղվում է Թուրքիայի դեմ, բայց բոլորս էլ գիտենք, որ Էրդողանի և Բաղդադիի համար մարդկային կյանքն արժեք չէ, ու նրանք ձևական կարող են մեկ-երկու անգամ հարվածել իրար` մեղադրանքներից ազատվելու համար:

Հ.Գ. Սակայն այդ հայտարարության մեջ ամենավատն այն էր, որ Բաղդադին կոչ արեց քաոս ստեղծել Մոսուլում: Փրկեք այնտեղի հազարավոր անմեղ քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել