ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը շատ կարևոր ու դիպուկ ակնարկ է արել՝ անդրադառնալով այն հայտարարությանը, որ տարածել էր «Ժառանգություն» կուսակցությունը, և համաձայն որի՝ Րաֆֆին 1998-ից ի վեր ամենաշատ քվե հավաքած թեկնածուն է։
ՀԺԿ քարտուղարը արդար է, երբ նկատում է, որ ոչ ոք չի կարող համեմատվել Կարեն Դեմիրճյանի հետ, առավել ևս, որ այս մի ժողովրդական շարժումը ոչինչ չի շահի նման համեմատություններից։ Գրիգոր Հարությունյանը հիշեցրել է, որ այնուամենայնիվ, այսօր մարդիկ ոչ այնքան Րաֆֆուն են ձայն տալիս, ինչքան այն ժողովրդական շարժմանը, որը հետևում է սահմանադրական կարգը վերականգնելու նպատակ։
Ու իրոք, անիմաստ եմ համարում ինչ-որ համեմատականներ անցկացնելը ինչպես 1998-ի, այնպես էլ 2003-ի և 2008-ի ընտրությունների հետ, քանզի ամեն անգամ նոր քաղաքական իրականություն էր ու այլ մթնոլորտ, էլ չխոսեմ նրանից, որ գրեթե անհնար է իմանալ, թե որքան քվե էր հավաքել Դեմիրճյանը։
Կից նյութը`այստեղ