Tert.am-ը գրում է.
Գաջի, ցեմենտի արտադրության ծավալների նվազումը կապված է շինարարության անկման, անշարժ գույքի շուկայի հետ։ Tert.am-ի հետ զրուցում նշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Ըստ նրա՝ հիփոթեքային տոկոսադրույքների իջեցումը ևս հանգեցնում է շինարարության կրճատմանը։
«Նախկինում շինարարական փուչիկ էր, ճգնաժամից հետո անկում եղավ, ուստի դա չէր կարող չազդել նաև գաջի և ցեմենտի շուկայի վրա»։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ցեմենտի արտադրությունը Հայաստանում նվազել է շուրջ 24 տոկոսով, իսկ գաջի արտադրության անկումը կազմել է ավելի քան 60 տոկոս: 2016 –ին շինարարական ոլորտում ևս անկում է գրանցվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/11/03/Xurshudyan/2182332
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



