ՄԻԱԿ քարտուղար |
Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը 80 վայրկյանում, ըստ էության, ամփոփեց վերջին 4-5 օրերի հետընտրական գործընթացները: Այդպիսով նա միաժամանակ մի քանի կարևորագույն մեսիջներ ուղղեց հանրությանը.
- Րաֆֆի Հովհաննիսյանը չէ հրապարակում հայտնված մարդկանց քաղաքական պահանջմունքները բավարարողը կամ իրենց կարծիքով ոտնահարված քաղաքական իրավունքների պաշտպանը ( Լ. Տեր Պետրոսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել այս շարժումը, ժողովուրդն է եկել և բողոքն է արտահայտում անօրինականությունների դեմ»).
- Րաֆֆին և նրա թիմը չունեն գործողությունների հստակ ծրագիր, իրավական ընթացակարգերով առաջնորդվելու քիչ թե շատ հասկանալի մոտեցումներ (Լ. Տեր-Պետրոսյան. «պահանջատերերը դեռևս գործ չեն արել, նրանք միայն խոսում են»).
- Լևոն Տեր- Պետրոսյանը չի պատրաստվում միանալ այս տարերային քաղաքական պայքարին (Լ. Տեր-Պետրոսյան. «ժողովուրդը գործ արել է, իսկ բողոքավորները` ոչ. երբ որ գործ կանեն` կքննարկենք՝ միանանք, թե ոչ»):
Չի բացառվում, որ լինեն ՀԱԿ առաջնորդի մինի հարցազրույցի այլ, գուցե ավելի սուր և առարկայական մեկնաբանություններ: