Դեռ չեմ կարող վստահաբար ասել, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ փետրվարի 18-ից հետո, բայց մի բան վստահությամբ կարող եմ պնդել՝ տեղի է ունեցել ընդդիմափոխություն և այդ առումով ամբողջապես կիսում եմ «168 ժամի» դիրքորոշումը, որը գրել էր, որ այժմ մարդիկ համակարգային փոփոխություններ ունենալու իրենց հույսը այլևս կապում են Րաֆֆու հետ և ոչ թե ՀԱԿ-ի, իսկ ՀԱԿ-ն էլ իր հերթին փորձում է գլխավորել այդ բողոքի ալիքը և մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել։ Բանն այն է, որ նույն օրն էլ նույն վայրում (Ազատության հրապարակում) իր հանրահավաքն է հայտագրել Րաֆֆին ու հենց դրա ժամանակ էլ պարզ կդառնա, թե այսուհետ ով է Հայաստանի ընդդիմության փաստացի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Րաֆֆին։
Կից նյութը`այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/332385490215449?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել