Araratnews.am-ը գրում է.
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 100-րդ հանդիպումն է անցկացրեց Չեմպիոնների լիգայում։ Հունվարին Բուֆոնը կդառնա 39 տարեկան։ Նա Չեմպիոնների լիգայում իր նորամուտը գործնականում երկու տասնամյակ առաջ է նշել՝ 1997-1998 թթ. մրցաշրջանում՝ «Պարմայի» կազմում մասնակցելով Պրահայի «Սպարտայի» հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Football.ua-ն։
Բուֆոնը Չեմպիոնների լիգայում իր առաջին երեք խաղում գնդակ բաց չի թողել: 2001-ին Բուֆոնը «Պարմայից», որի կազմում եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում, տեղափոխվել է «Յուվենտուս»։ Թուրինյան թիմի կազմում Ջանլուիջի Բուֆոնը մասնակցել է 94 հանդիպման։ Հոբելյանական էր «Լիոնի» հետ խաղը, որն ավարտվեց 1։1 հաշվով։
Իր կարիերայի ընթացքում Բուֆոնը երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկուսում էլ «Յուվենտուսը» պարտվել է. 2003 թ. զիջել է «Միլանին», իսկ 2015 թ.՝ «Բարսելոնին»։