Ոզնուն էլ պարզ, մասամբ հետընտրական նոր իրավիճակ ունեք. Րաֆֆին վերակազմակերպվում է որպես տիտղոսակիր ընդդիմություն` խաղի նոր ոճով. շարֆը վզին, սվիտրով, ռեպի փոխարեն մաչոյի քայլվածքով անցնելով փողոցներով, հասնում է նախագահական, մտնում ` նրանց էլ «բարեւում» է. երկուստեք համաձայնությամբ դուրս գալիս, որպես ընդդիմադիր քաղաքակիրթ պայքարի մարտիկ:
Նշանակում է` դե ֆակտո Րաֆֆին ճանաչում է ընտրության արդյունքները. Սերժին` որպես նախագահ, իրեն՝ որպես երկրորդ տեղն զբաղեցրած ընդդիմության ֆավորիտ:
Գոնե այս պահին:
Եւ եթե որեւէ «էսկալյացիա» չլինի, ապա շատ հետաքրքիր զարգացումների հեռանկար կարող է ուրվագծվել, եթե Րաֆֆու` մինչեւ Ապարանից հետ գալը Ազատության հրապարակում դեռ մարդ լինի:
Այսպիսով, եթե Րաֆֆին դեռ մարդ գտնի Օպերայում ու կարողանա միս ու արյուն հաղորդել իր սկսած պայքարին, ապա մեզանում...
Ուղտեր սիրող եւ էգ թռչուն Մարիի` տիկին Յովանովիչի (մեզանում ԱՄՆ դեսպան) մանկության երազանքը կիրականանա` Հայաստանում կենդանացնելով ամերիկյան երազանքը:
Խոսքը երկկուսակցական համակարգի մասին է:
Կարծես կարող ենք նման բան ունենալ. մի կողմում` լիբեալ-սոցիալիստական-պահպանողական վեկտոր` ի դեմս Րաֆֆու, որպես մաքուր արեւմտյան պակետ: Հիշենք, որ մինչեւ հիմա Հայաստանում հա՛մ իշխանությունն էր ռուսամետ, հա՛մ ընդդիմությունը:
Մյուս կողմում (քիչ էր մնում` ասեի` ուլտրա-լիբերալ ճճ), արեւմտյան խաղերի մեջ եղող, պահպանողական իշխանություն, արդեն` որպես ռուսական պակետ:
Եթե Րաֆֆին կարողանա կայանալ որպես տիտղոսակիր ընդդիմություն, ապա սահուն կերպով դաշտից կհանի թե՛ ԲՀԿ-ին, թե՛ ՀԱԿ-ին եւ թե՛ նրանց եւ իշխանությանը սնող օլիգարխիկ ողջ «համայնքին» (էս կարո՞ղ ա օլիգարխները, մանավանդ ԲՀԿ-ն, չեն ցանկացել մարդ տանել, հասցնենլ Ապարանա-Վանաձորա կողմերը. դրա համար միտինգին մարդ չի եղել. բայց ինչ ժլատ, ժմոտն են... լրջացանք):
Եւ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ցանկում է գնալ իրական բարեփոխումների, օգտվում է այս հանգամանքից` դաշտն առաջին հերթին մաքրելով ոչ քաղաքական տարրերից, եւ ինչ-որ մի փուլում, ինչու ոչ, նոր պառլամենտ է ձեւավորում` հին, քյարթ տեսակից ազատվելով, լուծում է էս երկրի թիվ մեկ հարցը, որ է` քաղաքական սերնդափոխություն, ինչը կողջունվի թե՛ հայաստանյան առողջ ուժերի եւ թե՛ միջազգային խաղացողների կողմից:
Այդով, պատմության մեջ մնալով, որպես օլիգարխիկ փիլիսոփայությունը Հայաստանում ոչ եւս արած գործիչ, մանավանդ որ արդեն իսկ սկսել է փոխել իշխանության դեմքը` մանր ձկներին «դասի անելով»:
Հ.Գ. Ցավն էն է, որ Րաֆֆու թափը ոնց որ մարզերում կոտրվում է:
Լավ չի, լավ չի:



