Բոլորը սրտատրոփ սպասում են Լևոնի քայլերին: Ակտիվ թե պասիվ, նա ներկա է ու իր գոյությամբ արդեն ուղղորդում է քաղաքացիական ընդվզումը: Ուզենք թե չուզենք այսօրվա դրությամբ քաղաքական դաշտի համահարթեցված գազոնում նա մնում է միակ բարձրակետը և՛ իշխանության մտապատկերում, և՛ բոլոր ընդդիմադիրների մոտ, և՛ ժողովրդի մոտ: Սա է այսօրվա իրականությունը և աչք փակել ու չնկատել այս հանգամանքը հնարավոր չէ: Չկա մեկ ուրիշը, չեն աճել, չեն կրթվել, մակարդակ չեն բարձրացրել, որ հասնեին ու անցնեին Տեր-Պետրոսյանին: Իհարկե, ցավալի ամայություն է, բայց փաստը մնում է փաստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել