ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից՝ երկրի ղեկավարությունը պետք է ակտիվորեն միջամտի համաշխարհային հակամարտությունների լուծմանը։
«Մեզ պետք է Ամերիկա՝ միջազգային ոստիկանի դերով։ Մեզ պետք է հաստատել Ամերիկայի առաջատար դերը համաշխարային գործերում»,-ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը բրիտանական Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Լուծման կարիք ունեցող խնդիրների շարքում նա անվանել է իրավիճակը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայի արևելքում։ «Գերտերությունների հանգստի ժամանակը չէ։ Նայե՛ք շուրջը և կտեսնեք աշխարհը կրակի մեջ»,-ասել է նա՝ վերոնշյալ խնդիրների կողքին ավելացնելով նաև Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում, մկաններ ցույց տվող Չինաստանին և վտարանդի Հյուսիսային Կորեային, որը սսպառնում է միջուկային հարձակումներով։
«Դա պահանջում է միջազգային ոստիկան՝ միջազգային իրավունքի ու կարգի վերականգնման համար»,-նշում է Ռասմուսսենը։
Դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը նաև անհանգստություն է արտահայտել առ այն, որ ԱՄՆ նոր նախագահ կարող է դառնալ հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ դա կարող է շատ վտանգավոր լինել աշխարհի համար։



