Image resultOperativ.am-ը գրում է.

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները կախված են այն հանգամանքից, թե արդյոք ամերիկյան կողմը կցանկանա Թուրքիայի իշխանություններին հանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի իշխանությունները կասկածում են պետական հեղաշրջման կազմակերպման մեջ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությանը՝ հղում տալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի կատարած հայտարարությանը:

«Պարզ է, որ հեղաշրջման փորձի ետևում կանգնած էր Գյուլենի կողմնակիցների ահաբեկչական կազմակերպությունը: Մենք ԱՄՆ-ի համապատասխան հաստատություններին ենք փոխանցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ապացույցները՝ նրան վտարելու և Թուրքիա վերադարձնելու պահանջներով»,- «Россия-24»-ի եթերում հայտարարել է Չավուշօղլուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել