Թրամփի հյուրանոցի պատճառով քրեական գործ է հարուցվելAysor.am-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյի դատախազությունը քրեական գործ է հարուցել Trump Hotel Rio de Janeiro հյուրանոցի շինարարության մեջ պետական կենսաթոշակային հիմնադրամների ներդրումների գործով,  հայտնում է Gazeta.ru-ն:

Հաղորդվում է, որ Serpro IT ընկերության հիմնադրամն ու Igeprev հիմադրամը, որոնք պատկանում են պետական ընկերությունների, ընդհանուր առմամբ 130 մլն ռեալ են ներդրել (40 մլն դոլար):

«Համեմատաբար ոչ մեծ կենսաթոշակային հիմնադրամների համար նման ներդրումները խախտում են տարբերակման և  լիկվիդայնության սկզբունքները»,- հայտարարել է Բրազիլիայի դաշնային դատախազ Անսելմու Լոպեսը:

Երկրի իշխանությունները մտադիր են պարզել՝ արդյոք նման խոշոր ներդրումները կաշառքի արդյունք չեն: Trump Organization-ն ու շինարարական ընկերությունները հերքել են այս մեղադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել