Ladynews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր կին գիտի, որ հագուստի գույնը շատ կարևոր է: Գոյություն ունեն ընդամենը մի քանի երանգներ, որոնք դուք ազատորեն կարող եք օգտագործել յուրաքանչյուր կերպարում:
Սպիտակ
Սպիտակը դա նոր սևն է այն կարելի է կրել ոտքից գլուխ՝ ավելացնելով կոնտրաստային սև կամ չեզոք բաց դարչնագույն աքսեսուարներ:
Սպիտակը լավ համադրվում է նուրբ երկնագույնի և մոխրագույնի հետ:
Եթե ցանկանում եք առանձնանալ, հագեք սպիտակ վերարկու: Ստացված կերպարին ավելացրեք արևային ակնոցներ: Այս ոճային աքսեսուարով դուք կնմանվեք հայտնի աստղի:
Սպիտակ գույնի կոշիկը կամ պայուսակը ունակ են ամենօրյա հագուստը դարձնել շատ ոճային:
Կարմիր
Կարմիրը միշտ եղել և մնում է շքեքության գույնը: Այն միշտ ասոցեացվում է խիզախ կանանց հետ, ովքեր ուշադրություն են գրավում և ստիպում տղամարդկանց շրջվել իրենց հետևից:
Երբ հագնում եք կարմիր, համոզված եղեք, որ ձեր մաշկը, մազերը, դիմահարդարումն անթերի տեսք ունեն:
Մոռացեք կարմիրի և սևի համադրության մասին, այն չափազանց դրամատիկ է: Սևի փոխարեն ընտրեք տաք շագանակագույն երանգներ կամ բաց-դարչնագույնը: Բացառություն կարող են կազմել թեթև կոշիկը կամ ոչ մեծ, սև աքսեսուարները:
Յուրաքանչյուր կարմիր գույնի աքսեսուար կբարձրացնի ձեր դիրքը:
Կարմիր գույնի վերնահագուստը պետք է լակոնիկ լինի և առանց ավելորդ մանրուքների:
Կրեք կարմիր լաքապատ կոշիկներ փափուկ բաց-մոխրագույն քաշմիրով:
Ամբողջությամբ կարմիր տեսքը շատ նրբագեղ է: Նույնիսկ կարմիր շրթներկն ավելորդություն չէ: Իսկ ընդամենը մեկ սպիտակ կամ բաց վարդագույն մանրուքի ավելացումը ձեր կերպարը ավելի ժամանակակից կդարձնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ