Պարզվում է՝ Վարդանիկը մի լա՜վ ոգևորվել է Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի լուրից։ Այնքան է ոգևորվել, որ ըստ «Առավոտի» տվյալների՝ իրեն պատկանող «Օազիս» ռեստորանում քեֆ է կազմակերպել՝ կերուխումով ու կենդանի երաժշտության ներքո։ Սա էլ դեռ քիչ է, հայտարարել է, թե տեսա՞ք, թե ինչ մեծ է իմ Աստվածը՝ չարքերին է պատժում (Վարդանիկն իր պաշտոնանկության մեջ մեղադրում էր նաև Գիզիրյանին)։
Թերթը գրում է, որ Վարդանիկը հիմա հավակնում է մարզպետի աթոռին, ընդ որում, բավականին լուրջ է հավակնում, որովհետև այս պահի դրությամբ առայժմ շրջանառվում է երկու անուն, որոնց կարող են նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում՝ հենց Վարդանիկի և ծանրամարտի օլիմպիական չեմպիոն և նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանինը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/156364094519622?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել