Չնայած ԻԻՀ խորհրդարանում ստեղծվեց թյուրքախոս պատգամավորների ֆրակցիա, սակայն իրանական խորհրդարանի ոչ բոլոր թյուրքախոսներն են անդամակցում այդ ֆրակցիային։ Օրինակ՝ Փարսաբադի ներկայացուցիչ Փուրհոսեյնը, անդրադառնալով նշված ֆրակցիայի ստեղծմանը, նշել է, որ ինչքանով իրեն է հայտնի, ֆրակցիայի ստեղծման նպատակը Իրանի թյուրքախոս տարածքներում մայրենի լեզվով կրթության կազմակերպման հարցերին հետամուտ լինելն է։ Պատգամավորը, այնուամենայնիվ, գտել է, որ նմանատիպ հարցի լուծումը հնարավոր է նաև առանց ֆրակցիաների, յուրաքանչյուր պատգամավորի արդյունավետ աշխատանքի շնորհիվ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: