Image result for azerbaijan iranԻրանը երբեմն ինչքան մեղմ է պատասխանում Ադրբեջանից մշտատես հնչող սպառնալիքներին` կապված հայ-իրանական հարաբերությունների զարգացման «անթույլատրելիության» հետ, այնքան Ադրբեջանն էլ ավելի է կոշտացնում հայտարարություններն ու «անցնում չափերը»: Սա ընդունենք ի գիտություն:

Այս անգամ Ադրբեջանը սպառնում է Իրանին` Իրան-Պակիստան սահմանի ապակայանուցմամբ:

Ադրբեջանում գործող Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն, երեկ, խոսելով Ղարաբաղի հակամարտության հարցում Պակիստանի դիրքորոշման մասին, նշել է, որ Իրանն այդ հարցում կարող է օրինակ վերցնել Պակիստանից:

Ապա շեշտելով Ադրբեջան - Պակիստան հարաբերությունների «որակը» և մեջբերելով այն, որ աշխարհագրական առումով չնայած հեռու լինելուն, այնուամենայնիվ, Պակիստանը Ադրբեջանի ամենամոտ ռազմական գործընկերն է և բազմիցս հայտնել է իր հնարավորության սահմաններում Ադրբեջանին ցանկացած տիպի օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, Մուբարիզ Ահմեդօղլուն նշել է, որ կարիք չկա Պակիստանին «մեջ գցել»` չեզոքացնելու համար Իրանի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ:

Ըստ Ահմեդօղլուի խոսքերի` Իրանը պետք է հասկանա, որ շարունակելով զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտում, պետք է ցանկացած պահի պատրաստ լինի ստանալ պատասխան Պակիստանից տարբեր աշխարհագրական հատվածներում (ի նկատի ունի Իրան-Պակիստան սահմանի տարբեր հատվածները):

«Իսլամական աշխարհում սեփական հեղինակությունն ու իմիջը պահպանելու համար» ադրբեջանցիներն առաջարկում են Իրանին հանդես գալ «Հայաստանի կողմից Իրան-Ադրբեջան սահմանի մի հատվածն օկուպացնելու դեմ» եռակողմ` Իրան-Ադրբեջան-Պակիստան զորավարժություններ անցկացնելու նախաձեռնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել