«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ:
Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ պատգամավորների օգնականների վեճը վերածվել է քաշքշոցի, այնուհետեւ՝ լուրջ ծեծկռտուքի: Աղմուկից վրա հասած ԱԺ աշխատակիցներին մի կերպ հաջողվել է դադարեցնել ծեծկռտուքն ու բաժանել նրանց:
Կորյուն Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է, թե նիստի ժամանակ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել