Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է նմանվել կամակոր մի երեխայի, ում կապրիզները չափ ու սահման չեն ճանաչում։ Երեկ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հանրապետության նախագահից պահանջել է ամբողջական համամասնական ընտրակարգի ընդունում, ԱԺ լուծարում և նոր խորհրդարական ընտրությունների անցկացում, պահանջներ, որոնք հակասահմանադրական են, և բնականաբար, դրանց ընդունումը դուրս է որևէ տրամաբանությունից։ Կարծում ենք՝ Րաֆֆին պետք է որ բավարար գիտելիքներ ունենա՝ հասկանալու համար իր առաջարկների հակասահմանադրականությունը և իզուր ամբոխահաճությամբ չզբաղվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել