Մեզ մոտ ամեն անգամ պատմությունը կրկնվում է` ժողովուրդը արդարություն է պահանջում և փորձում է արդարության իր պահանջն իրականացնել այն մարդու միջոցով, որը պատրանք է ստեղծել, թե ուժեղ է: Մարդկանց էլ թվում է, որ այդ «ուժը» կարող է իրենց արդարության պահանջը բավարարել և աչք են փակում նրա վրա, որ այդ «ուժն» ինքն էլ արդար չէ, ինքն էլ է խաբել ու խաբում: Ու քանի դեռ արդարություն ուզողները չեն հասկացել, որ իրական ուժը հենց ինքը` ճշմարտություն կոչվածն է, որի առաջ բոլոր մնացյալ «ուժերն» անզոր են, քանի դեռ պատրաստ են անտեսել իրենց նախընտրած «ուժի» սուտը, շարունակելու են մնալ այս անհուսության գարշահոտ տեղապտույտի պատանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել