Image result for putin trumpԱմերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամթին կոչ է արել պատմել այն մասին, թե ինչն է նրան կապում ռուսական ղեկավարության ու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քլինթոնը համապատասխան հայտարարությունը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Ամերիկյան հետախուզությունը հաստատել է, որ Ռուսաստանի կառավարությունը կիբերհարձակումներ է իրականացնում ԱՄՆ-ի դեմ, որպեսզի ազդի մեր ընտրությունների ելքի վրա։

Ինչո՞ւ է Պուտինը ցանկանում, որպեսզի հաղթի Թրամփը։ Լավ բաների՞ համար, որոնց նա ասել է նրա (Պուտինի) մասին։ Նրա այն խոստումների՞ համար, որոնք առնչվում են կրեմլամետ քաղաքականություն իրականացնելուն։ Նրա գործարար գործարքների՞ համար։
Ընտրություններին մնացել է ընդամենը 8 օր, և Թրամփը պարտավոր է անհապաղ բացահայտել իր բոլոր կապերն ու հարաբերությունները Կրեմլի և նրա հետ կապ ունեցողների համար։

Ահա թե ինչ է պարունակում այս տարվա քվեաթերթիկը։ Դա միայն իմ ու Դոնալդ Թրամփի անունները չեն։ Դա մեր ապագան է, մեր անվտանգությունը, մեր արժեքները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել