Russias Prime Minister Vladimir Putin addresses the parliament at Russian State Duma in MoscowAraratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ձեւավորել դաշնային մարմին, որը պատասխանատու կլիներ ներգաղթյալների սոցիալական ադապտացիայի համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով՝ այս պահին այդ ոլորտը բավարար իրավական, կազմակերպչական եւ տնտեսական գործիքներ չունի: «Անհրաժեշտ է  ձեւավորել դաշնային մարմին, որը պատասխանատու կլիներ ներգաղթյալների սոցիալական ադապտացիայի համար: Պետք են նաեւ պրոֆիլային մասնագետներ»,- ասել է նա:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կհակազդի միջէթնիկ կոնֆլիկտներ բորբոքելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել