Դեֆիցիտը կրճատվել է 4,9 տոկոսով
Եթե ուսումնասիրենք ընթացքիկ տարվա ներմուծման և արտահանման ցուցանիշները, ապա կնկատենք մի շարք դրական միտումներ: Ինչպես գիտենք, միջազգային փորձագետների գնահատականներով՝ Հայաստանի համար կրիտիկական է համարվում 4 տոկոսից բարձր վճարային պակասուրդը:
2016 թվականի առաջին ութ ամիսներին տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների 18.9 տոկոսով աճ և ներմուծման ծավալների 2.1 տոկոսով անկում: Ընդանուր առմամբ՝ սպասվում է, որ տարեվերջին պակասուրդը կլինի 2,8 տոկոս, ինչը նորմայի սահմաններում է:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա այստեղ առկա էին մի շարք անհանգստություններ հնարավոր անկման մակարդակի վերաբերյալ: Այդ առումով ևս կարելի է վստահորեն ասել, որ նվազեցումը կլինի նորմայի սահմաններում և կհասնի առավելագույնը 3,4 տոկոսի:
Իրականացվող քաղաքականության արդյունավետության մասին վկայում է այն, որ նախորդ տարի հաջողվել է պակասուրդը կտրուկ կրճատել՝ 7.6 տոկոսից հասցնելով մինչև 2.7 տոկոսի: