Image result for տնտեսական աճՇուկայի «անտեսանելի ձեռքն» ու պետական կարգավորումը

Նոր կառավարության ձևավորումն առաջ բերեց մի շարք հարցեր, որոնք վերաբերում են գործադիրի՝ 2017 թվականի քաղաքականությանը: Հիշեցնենք, որ կառավարությունն իր առաջ խնդիր է դրել հասնել 3,2% տնտեսական աճի:

Հաշվի առնելով գործադիրի ղեկավարի հայտարարությունները` կարելի է եզրակացնել, որ կառավարությունը հնարավորություն է ստեղծելու վերարտադրելու բիզնեսը, չեն լինելու տնտեսությանը «խեղդող» մոտեցումներ, սակայն դրան զուգահեռ՝ կիրառվելու է կոշտ քաղաքականություն դեֆիցիտի աճից խուսափելու համար:

Պետությունը իր առաջ խնդիր է դրել նաև առավելագույնս թափանցիկացնել իրականացվող գործընթացները և հանրությանը հասկանալի դարձնել հարկաբյուջետային քաղաքականությունը: Ժամանակից առաջ չընկնելով՝ հուսանք, որ առաջադրված պայմաններն ու գործընթացները հավուր պատշաճի կյանքի կկոչվեն, և հաջորդ տարեվերջին նկատելի կլինեն իրականացվող փոփոխությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել