Քանի Րաֆֆին հանրահավաք ա անում նորից, ուրեմն, կարծում եմ, ընդդիմադիր տարբեր հատվածների միջեւ հրադադարը պետք է ուժի մեջ լինի: Երեկվա համեմատ իրավիճակը նորից փոխվեց: Միայն մի թախանձագին խնդրանք, աղաչանք, չգիտեմ, պահանջ, ոնց ասեմ, որ հասկանաք, ունեմ Րաֆֆու բոլոր կողմնակիցներին: Ժողովուրդ, ես ձեզ շատ եմ խնդրում, ասեք էդ մարդուն, հասկացրեք, չգիտեմ մի բան արեք, թող դադարեցնի էդ պայքարը 2008 թվի դեմ, մեռա իշմար տալով, այ ձեր ցավին մեռնեմ: Նոր միացրի, որ նայեմ Պետրոսի հաղորդումը: Ոնց միացրի, այդպես էլ անջատեցի: Ասում ա՝ ես 1988-ից էդպիսի հոգի չեմ տեսել: Մեռնեմ ես քո հոգուդ, հասկացի նախ՝ դու Լեւոնի դեմ չես պայքարում, երկրորդ՝ դու դրանով Լեւոնին չես հարվածում, այլ 2008-ի շարքային հանրահավաքի մասնակցին, երրորդ՝ դու ոչ մեկին վատություն չես անում դրանով, այլ միայն ու միայն քեզ ու քո շարժմանը: Նույն էդ շատ վատ Լեւոնից օրինակ վերցրու, նա եկավ ու ասաց՝ ես Ստեփան եւ Կարեն Դեմիրճյանների շարունակողն եմ: Լրիվ լուրջ ու անկեղծ եմ ասում, էս մանկական նեղացկոտությամբ չի ստացվի մոտդ ոչինչ, հասկացի՝ հաղթած թեկնածուն հաղթողի, ուժեղի դիրքերից պետք է խոսի, ոչ թե թույլի ու նեղվածի: Սա ընդհանրապես Լեւոնի հարց չի: Դու ես ասում, որ անձերի հարց չի: Բա ո՞նց ես խտրականություն դնում, այ քո ցավդ տանեմ: Ժողովրդի վստահությունը ստացած մարդը չի կարող անցյալում գտնվել անընդհատ: Էսօր առաջին անգամ եղել էի հանրահավաքին: Ոտքս էլ այդտեղ չեմ դնի, քանի ԻՆՁ, անձամբ ԻՆՁ չդադարես վիրավորել, որովհետեւ էդ անտեր 2008-ն իմն ա եղել: 2013-ն էլ իմը կարող է դառնալ, եթե օրը մեջ չվիրավորես ինձ, չվանես: Առաջին դեպքը չի, հո անընդատ լեզվի սայթաքում չի՞ լինի: Խնդրում եմ այս գրառմանս տակ միայն կոռեկտ ոճի մեկնաբանություններ լինեն: Բոլորը տեսել են, որ էս օրերին ես մեծավ մասամբ դեմ եմ արտահայտվել ընդդիմադիր տարբեր խմբերի միջեւ անկապ բազառների: Հիմա էլ նույնի կոչ եմ անում: Եվ նախեւառաջ կոչ եմ անում Րաֆֆի Հովհաննիսյանին անընդատ առիթ չտալ նման բաների: Հուսամ՝ ճիշտ կհասկացվեմ: Հարգանքներով բոլորի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել