Կարեն Կարապետյանը եթե իրոք մտադրված է դրական փոփոխություններ իրականացնել, ապա նա պարտավոր է իր թիմի ցանկացած անդամի հանցավոր սխալի դեպքում միանգամից ազատվել նրանից ու օրենքի ամբողջ խստությամբ պատժել։ Վաղը կամ մյուս օրը եթե հանկարծ մամուլում կամ ինչ-որ քաղաքացու կողմից բարձրաձայնվի կառավարության որևէ անդամի կողմից ապօրինի գործողության մասին, ու Կարապետյանը լռի կամ արդարացնի, այդ դեպքում կփոշիանա նրա հետ կապված այս դրական ֆոնը, ու ժողովրդի աչքին նա կդառնա ավելի վատը, քան իր նախորդները... Տիգրան Սարգսյանից կամ առավել ևս Հովիկ Աբրահամյանից, մեծ հաշվով, ժողովուրդը դրական ակնկալիքներ չի ունեցել։ Իսկ հիասթափությունը միշտ ծանր նստում երկու կողմի վրա էլ...
Հ.Գ. Կարծում եմ՝ պայթեցված շենքի գործարքի հետ կապված էլ նա պետք է ասելիք ու անելիք ունենա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1065985800166262?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել