Aysor.am-ը գրում է.
Վաշինգտոնը և Լոնդոնն իրենց հիստերիկայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ներկայում Սիրիայի իրադարձությունների ֆոնին մեր արևմտյան գործընկերներն, ամենից առաջ ամերիկացիները, այո, նաև բրիտանացիները, իրենց հիստերիկայով հասնում են արդեն հրապարակային վիրավորանքների՝ գործածելով այնպիսի բառեր, ինչպիսիք են «բարբարոսությունը», «ռազմական հանցագործությունը»»,- ասել է Լավրովը` «Ես ամեն ինչ հաստատ որոշել եմ: Եվգենի Պրիմակով» ֆիլմում, որը ցուցադրվել է «Россия 1» հեռուստաալիքով:
Նախարարը հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումները՝ նշելով, որ «դա եղավ Եվրոպայում առաջին զինված հարձակումն ինքնիշխան պետության վրա 1945 թվականից հետո»:



