Ուզում եմ մի բան էլ ասել սիրիահայերի պահվածքի մասին. եթե դու ապավինում ես Բաշար Ասադին, ապա ոչ միայն պետք է կռվես որպես նրա զինվոր (կամ հրամանատար), այլ կազմես աշխարհազոր ու աջակցես այդ վարչակազմին: Եթե անհրաժեշտ է, ընտանիքդ ուղարկի դուրս, սակայն զենքդ ձեռքիդ դու մնա երկրում, քանի որ այդ երկիրն ես համարել քո հայրենիքը: Սիրիայի պատերազմը նման չէ լիբանանյանին. եթե այնտեղ ընդամենը քաղաքացիական պատերազմ էր գնում, այստեղ այն քաղաքակրթական բնույթ ունի, և եթե հաղթի Խալիֆաթ կոչված կազմավորումը, ապա վաղ թե ուշ կամ կոչնչացվես, կամ կվաճառվես ստրկության: Զարմանալի է, չէ՞, 21-րդ դարում վաճառվել որպես ստրուկ: Այնպես որ Սիրիայում դու չես կարող չեզոք մնալ` կամ պիտի լքես այդ երկիրը, կամ զենքդ ձեռքիդ պաշտպանես Ասադին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: