ՀՀԿ-ից շատերին` անօրինական հարստացածներին հանդուրժելով՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը գցեցիք և զարմանում եք հա... Հանդուրժողականության ֆետիշացումը երբեք լավ չի ավարտվել հանդուրժողների համար: Երբ չէինք լսում, հանրապետականները անընդհատ խոսում էին հանդուրժողականության մասին, և ցավոք սրտի, դա տարածվում էր նաև դատաիրավական համակարգի վրա: Կարելի է հանդուրժել որոշ դեպքերում, բայց հանդուրժել`
• Բայց հանդուրժել համատարած կոռուպցիան և դրանով իսկ երկրում ստեղծել անպատժելիության մթնոլորտ հա՞:
• Բայց հանդուրժել, որ անօրինական հարստացածների շարունակական թալանի պատճառով քո քաղաքացիները համատարած լքում են երկիրը և ձայն չհանել հա՞:
• Բայց հանդուրժել այն ժամանակ, երբ համատարած ատկատների պատճառով բյուջեն դատարկվում է և համարել դա նորմալ երևույթ հա՞:
• Բայց հանդուրժել, որ լումաներ գողացողը հայտնվի բանտում, իսկ միլիարդներ գողացողը սկսի զբաղվել քաղաքականությամբ և չահազանգել դրա մասին, դա նորմալ երևույթ է հա՞:
• Բայց հանդուրժել, երբ միլիարդներին հասնող թալանը թուլացնում է մեր բանակը և ոչինչ չանել այդ ուղղությամբ, դա ճիշտ է հա՞:
• Բայց հանդուրժել, երբ անապահովներից շատերը ճարահատյալ որոշում են ընդունում վերջ տալ իրենց կյանքին և չաղաղակել դրա մասին, դա էլ է ճիշտ հա՞:
• Բայց հանդուրժել, երբ տեսնում ես, որ նորաստեղծ ընտանիքը քանդվում է, ինչ է թալանի պատճառով բյուջեում գումար չի մնում, որպեսզի պատշաճ ծրագրեր իրականացվեն նորաստեղծ ընտանիքներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, դա նորմալ երևույթ է հա՞:
• Բայց հանդուրժել, երբ հայուհին ստիպված մարմնավաճառ է դառնում, որպեսզի սպասարկի անօրինական հարստացածներին և ձայն չհանել, հա՞:
• Բայց հանդուրժել անհանդուրժելին և զարմանալ, թե Րաֆֆին ո՞նց այդքան ձայն հավաքեց:



