Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 27.5%-ով
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար - օգոստոս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 16,600.8 տոննա պանիր, ինչն անցյալ տարվա համանման տվյալների համեմատ աճել է 27.5%-ով։
Միևնույն ժամանակ կաթի արտադրության ծավալներն աճել են 2.8%-ով և կազմել 358.9 մլն լիտր։ Մածունի արտադրությունը նվազել է 2.3%-ով և կազմել 4,151.6 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 3.7%-ով և կազմել 4,036 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 4.3%-ով և կազմել 639.6 տոննա, իսկ պաղպաղակի արտադրության ծավալները նվազել են 8.3%-ով և կազմել 8,599 հազար լիտր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1783435545228205
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել