Ladynews.am-ը գրում է.
Բժիշկները համարում են, որ վատ քունը կարող է հանգեցնել աղիքների աշխատանքի խափանմանը, ինչպես նաև նվազեցնել ինսուլինի հանդեպ զգայունությունը:
Շվեյցարիայի և Գերմանիայի գիտնականների խումբը հետազոտություններ է անցկացրել` իմանալու, թե ինչպես է քնի պակասը անդրադառնում աղիքներում բակտերիաների քանակի վրա: Փորձարկման ժամանակ 9 առողջ տղամարդկանց երկու օրվա ընթացքում չէին թողնում քնել օրական 4 ժամից ավելի: Անալիզները ցույց են տվել, որ նույնիսկ այդ ժամանակահավածում աղիքներում միկրոֆլորայի որոշ տեսակների քանակը նվազել է: Բացի այդ մասնակիցներից 20% մոտ նվազել է ինսուլինի հանդեպ զգայունությունը:
Նույն վիճակը առաջացել էր, երբ նույն եղանակով մասնագետները փորձարկում են իրականացրել ճարպակալման խնդիրներ և ուղիղ կառուցվածք ունեցողների հետ:
Հետազոտողներն ասում են, որ դա ուղիղ ապացույց չէ և կարիք կա ավելի ծավալուն փորձարկումներ իրականացնել, սակայն իրենց փորձարկման արդյունքներում վստահ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ