Վանաձորի քաղաքապետ. «Շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա»Վանաձորի քաղաքապետը փոխանակ ներողություն խնդրի իր երեկվա բլթի համար, մի բան էլ հաթաթաներ ա անում լրատվամիջոցների վրա, որոնք իբրև խեղաթյուրել են իր խոսքը, մինչդեռ ինքը ոչ մի վատ բան ի նկատի չի ունեցել։ Խրոխտ ազգընտիրը հայտարարել է.

«Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակցության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա: Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի՝ ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը:
Գուցե և մեր մեղքն է, որ քարոզչական ճանապարհով չենք կարողացել յուրաքանչյուր վանաձորցու գիտակցությանը հասցնել վերջին հինգ տարում կատարված աշխատանքները և այն հեռանկարները, որոնք սպասում են ոչ միայն երկրի բնակչությանը, այլ նաև Վանաձորին և վանաձորցիներին: Գուցե և այս հարցում իրապես թերացել ենք:
Ես սա եմ նկատի ունեցել, թեև հնարավոր է, որ ոչ ճիշտ բառ եմ օգտագործել: Ես երբեք իմ համաքաղացիներին անգիտակից չեմ համարել և չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի և միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել»:

Սամվել Դարբինյանին երևի չեն ասել փոքր ժամանակ, որ եթե գլուխդ պատով ես տալիս, ուրեմն պետք է ներողություն խնդրել։ Սամվել Դարբինյանը երևի չի լսել դեռահաս տարիներին, որ ներողն էլ տղու համար է, չի լսել նա հասուն տարիքում, որ տղամարդը տղամարդ է սխալները գիտակցելու ունակությամբ...
Զատո, Դարբինյան Սամվելը լսել է, որ ինչ-որ տեղ ասել են, որ «խեղաթյուրել» բառ գոյություն ունի, լսել ա, որ ամեն հայ պետք ա լավ կռուտիտ կարանա լինի, մեկ էլ երևի լսել ա, որ եթե իշխանություն ունես, քեզ ամեն ինչ կարելի ա։

Մի խոսքով, ամոթ իրան, ինքը պարզապես ապացուցեց, որ լավ մարդ չէ ու ոչ մի բան էլ չի գիտակցել, պարզապես մեջը վախն է խոսում, ընդ որում վախը՝ ոչ թե սեփական ժողովրդից, այլ շեֆերից, որոնք երևի մի հատ լա՜վ կլիզմա են արել Դարբինյանին՝ իր մտքի փայլատակումների համար։

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել