Հայտնել էի, որ այսօր տեսակետ ակումբում ասուլիսի եմ հրավիրված: Կանխազգալով, որ խոսքերս հիմնականում ոչ միտումնավոր կերպով աղավաղվելու են, կես կատակ-կես լուրջ ասել էի, որ երեկոյան հանդես կգամ աղավաղումների հերքումներով, արդյունքը գերազանցեց սպասելիքներս՝ աղավաղումներն այնքան շատ են, որ հարկադրված եմ ասուլիսը վերարտադրել ամբողջությամբ, դա կանեմ քիչ հետո: Իսկ այժմ ամենակարևոր աղավաղման մասին: 

Որոշ կայքեր գրել են, որ Րաֆֆի Հավհաննիսյանին առաջարկել եմ դառնալ մշակույթի նախարար: Իրականությունը հետևյալն է. ասել եմ՝ եթե գնում են բանակցությունների, ապա ցանկալի է վերցնել առանցքային մի շարք նախարարություններ: Ասել եմ նաև՝ ես ինքս իր փոխարեն կվերցնեի (վերցնել չի նշանակում, որ ընդդիմության առաջնորդն ինքը կդառնա նախարար) հատկապես մշակույթի և կրթության նախարարությունները՝ խիստ որոշակի պայմաններով, մասնավորապես՝ նախարարները ունենում են իրավունք ձևափոխել հեռուստատեսային և կրթական ներկայիս քաղաքականությունը, նախագահի կադրային նշանակումները պարտադիր պիտի ունենան այդ նախարարների համաձայնությունները: 
Ասվածից հետևում է, որ ընդդիմության առաջնորդին դե ֆակտո տրվում է փոխնախագահի կարգավիճակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել