Բարև, Րաֆֆի...

Իրականում ցավում եմ, որ օրեր առաջ ի պատասխան մեր հասցեին հնչեցրած վիրավորանքների, ստիպված եղա դիմել ականջ ծակող արտահայտչամիջոցների, ինչը ոչ հաճելի, բայց համարժեք գործելաոճ էր: 

Հույս ունեի՝ դրա առիթը այլևս չեմ ունենա: 

Արիուտես, ես լավատես էի: 

Այսօր Րաֆֆու նյարդերը տեղի տվեցին, և նա ինձ ակնարկեց «ֆեյսբուքյան», «փոքր մարդու փոքր գրածներ» բառերով:

Հակասում եք Ձեզ, Րաֆֆի: 

Նախ, բարեկրթության մասով եք հակասում ու հանդուրժողականության բացակայությամբ այլակարծության նկատմամբ: 

Հետո հակասում եք, երբ «փոքր» անվանելով ինձ և կարծիքներս, պատվի եք արժանացնում և խոսում եք դրանց մասին Ձեր հանրահավաքին:

Հետո հակասում եք, երբ հանձն եք առնում օրենքով գործել, սակայն քաղաքապետարանի կողմից օրենքով մերժված հայտին ի հակառակ կոչ եք անում կրկին հավաքվել Ազատության հրապարակում:

Հետո հակասում եք, երբ օրեր առաջ հայտարարում եք, թե 80/20 հարաբերակցությամբ հաղթել եք, իսկ երեկ ՀՀ նախագահի մոտ առաջարկում եք «կրկնակի» քվեարկություն:

Հետո հակասում եք, երբ հարգելով ՀՀ Սահմանադրությունը՝ միաժամանակ ՀՀ նախագահին առաջարկում եք լուծարել Ազգային ժողովը:

Ինձ մնում է բարևել Ձեզ:

Բարև, Րաֆֆի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել