Ինչ հասկացանք. 
ա)Րաֆֆին ընտրում է երկարատեւ պայքարի ուղին` փորձելով դե յուրե հաղթանակը վերածել դե ֆակտո ընդդիմադիր բեւեռ դառնալու հաղթանակի. առկա մասսային գրագետ ձեւով տեր կանգնելով, անցնելով իրական միտինգային պայքարի. ճիշտ է` առայժմ մի քիչ անվարժ: 
բ) Իզուր չէր ողջ նախորդ օրը Րաֆֆին հանդիպումների վազում: Այսօր նրան միացավ ՀՅԴ-ն (ճիշտ է, ՀՅԴ-իստ Արմեն Ռուստամյանը մի քիչ նեղվեց, երբ Արկադի Վարդանյանը սկսեց իր ելույթը Ռոբերտ Քոչարյանից. ի դեպ, Վարդանյանի ելույթին անհրաժեշտ է առանձին անդրադառնալ. այն բավականին հետաքրքիր շեշտադրումներ ուներ միտինգի էությունը հասկանալու համար), չնայած, եթե անկեղծ, ապա ի սկզբանե միասին էին. Րաֆֆու ազգային ծրագրերը` Թուրքիայի եւ Արցախի մասով: Հենց նրանց եւ այդ խավին էր ուղղված. սա նաեւ նշանակում է` ՀՅԴ-ն եւս վերցնում է հիմնական ընդդիմադրի դրոշը` դառնալով օրվա նյուս-մեյքերը (չենք ասում, թե ԲՀԿ-ի նման էլի սոլո կպարապի ՀՅԴ-ն):
Հենց ՀՅԴ-ն ծրագրային ելույթ ունեցավ, ու Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ սա (ուշադիր) երկարատեւ, սահմանադրական ճանապարհ է եւ պետք է իշխանությանը ստիպի ելքեր գտնել:
Փաստորեն, սոցիալիստական-լիբերալ-պահպանողական ընդդիմադիր նոր բեւեռ է ստացվում, որն էլ կարող է երկկուսակցական համակարգ տանող բավականին հետաքրքիր եւ երկարատեւ պրոեկտ լինել:
գ)Րաֆֆու ելույթն էլ պակաս հետաքրքիր չէր. նա ներկայացրեց կոնկրետ ծրագիրը. մաքսիմում-մինիմում տարբերակով: Կանգ առավ մինիմումի վրա.
1.Պատժել ընտրակեղծարարներին, նախարարներին, վարչապետներին…
2.Համամասնական ընտրակարգին անցնելու եւ անմիջապես նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու:
Էս վերջինին Աերժն ասել ա` ոչ:
Բայց` խի՞:
Մանավանդ որ, Սերժը, որ երկար մտածի` լրիվ ձեռնտու է. խորհրդարանը կմաքրի «ծնոտաշարժիչներից»: Համամասնականի մասին էլ չասենք. համարյա խորհրդարանական կառավարում:
Րաֆֆու վերջին քայլն ընդհանրապես «գանգնամ սթայլ» էր, զի իր ձեռն առավ ողջ ստրատեգիան այն առումով, որ եթե կար այլ «պրոգրամա»` կենտրոնացումը ցրելով մարզերի վրա, քանդեց իրական «ռեժիսորների» պրոգրաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել