Կան մարդկանց տեսակներ, որ ինչքան էլ հետաքրքիր լինեն, ընկեր լինեն, ասելիք ու անելիք ունենան, միշտ պարտվում են: "Դուրակ" են խաղում` պարտվում են, նարդի են խաղում` պարտվում են, շախմատ են խաղում` պարտվում են, գործ են ստանձնում` ձախողում են ...: Չէ, այս տեսակը թույլ տեսակ չի, կամքի պակաս էլ կարծես չունի, ընդհակառակը համառ են ու ինքնավստահ: Հենց այդ ինքնավստահությունն էլ սովորաբար դառնում է նրանծ հավերժ պարտության աղբյուրը. նրանք ետ չեն դառնում, սեփական սխալները չեն ուսումնասիրում, չեն շտկում դրանք, նորը չեն ցանկանում սովորել: Փոխարենը սկսում են զարգացնել այլ հմտություններ. պարտությունը արդարացնելու հմտություններ, պարտության այլ պատճառներ գտնելու հմտություններ, ուրիշներին մեղադրելու հմտություններ: Երևի նման մարդկանց հանդիպած կլինեք,- «Նաղդ կրածեի, դու որ այդ սխալը չանեիր, ես կհաղթեի»: կամ «Դու հո տգետ չես, չես տեսնում գործ եմ անում, հմի սաղ արածս ջուրը լցրեցիր»: «Գնամ էն ախմախ հարևոնի հետ հարցերը լուծեմ: Չէ, չլուծվեց, տականքի մեկը դուրս եկավ»: Սենց մարդիկ, չեն սիրում խնդիր լուծողներին, հաղթողներին իրենցից ստոր են դասում, քանզի համարում են իրենց ավելի արժանի, որը զուտ պատահականությունների կամ այլ հանգամանքների պատճառով չի հաղթել:

Մտածե՞լ եք թե ինչ է լինում, որ սենց ինքնավստահ մարդը հայտնվում է քաղաքական դաշտում: Իշխանության մեջ այս երևույթը բազմիցս ենք տեսնում, սաղ մեղավոր են, բացի իշխանությունը: Իսկ ընդդիմության մեջ տեսե՞լ եք այս մարդկանց: Մեկը կա, իր ամբողջ կյանքը միայն պարտություն է.
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: Նա այնքան է հմտացել սրան-նրան ամեն ինչում մեղադրելու հմտության մեջ, որ գործը չսկսած, արդեն պարտվելու ռազմավարություն է մշակում, թեզեր է գրում: Ինադու չի անում, մարդն իրոք ինքնավստահ է, բայց վերևում ինչպես գրեցի, ինքնապաշտպանական բնազդը կարծրացել է նրա մոտ: Նա դրա վարպետն է:
Հիշեք այս մարդու քաղաքական դաշտում արածները` միայն պարտություն, ոչ մի խելոք քայլ, կիսատ-պռատ քայլեր, խրոխտ ինքնավստահություն, զազրախոսություն, բոլորին թշնամի տեսնելու ձգտում, ու աջ ու ձախ մարդկանց մրոտելու շնորհք ու հետո ... ոչ միա արդյունք՝ ԶՐՈ
Եթե ձեզ թվում է, թե նա լֆիկի հետ մտել է պայքարի, չարաչար սխալվում եք: Նա մտել է այդ ընտրատարածք պարտվելու մտադրությամբ: Չէ, նա վստահ է, որ հաղթելու է, բայց գիտի, որ պարտվելու է այլևայլ պատճառներով: «Եթե արդար լիներ ընտրությունները, նաղդ հաղթող էի» «Եթե փող չբաժանեին, նաղդ հաղթելու է» «եթե մարդիկ չծախվեն, հաղթող եմ» «Եթե մալաթիայի ժողովուրդը գոնե մի քիչ խելք ունենաին, նաղդ հաղթելու էի»:

Ու սենց տրամադրված անձը սյուրպրիզ է ստանում: Հաղթելու հնարավորություն: Րաֆֆի Հովհաննիսյանը միանում է պայքարին: Բանաձևերը խախտվում են, բայց դե ոչինչ, բնազդն էլ հո աշխատում է: Նիկոլն արդեն հայտարարում է պարտություն` պայքարը դեռ չսկսված: Դե չի հայտարարում, բայց նամյոկ է տալիս: Րաֆֆին սկսվում է մեղադրվել Նիկոլի դեմ դուրս գալու համար: ՋԱՆ, սրանից լավ առիթ: Ինչ կայֆ շուխուրներ կարելի է անել պարտությունից հետո: Թեպետ առանց Րաֆֆի շուխուրն ավելի մեծ կլիներ, բայց դե ոչինչ:

Եկեք նայենք ՆԻԿՈԼԻ փառքին, հասկանանք, թե, եթե պարտվող է, էս ինչու սենց համակիրներ ունի: Ախր էս տեսակը շատ հմտացել է, նա հմուտ պարտվող է, դա գերազանց վարպետություն է պահանջում: Բանաձևն է` ցույց տալ պայքար, ամեն ջանք ներդնել պայքարի մեջ, իսկ պարտությունից հետո կապել լաչառությունը: Մինչև հիմա վիրավորական բառ չէի կիրառել, չեմ ուզում Նիկոլին վիրավորել, բայց ուրիշ բառ չեմ գտնում: Ախր նրա արածը դա է, ուրիշ անուն այդտեղ չկա: Պարտվողը դրանում է հմտանում: Հիշեք ձեր մանկության խաղերը, նման պարտվողների հանդիպած կլինեք, հիշեք պարտվելուց հետո ինչեր են նրանք անում: Իսկ լաչառությունը դա զենք է, դա «հերոս» դառնալու զենքն է, քանի որ լաչառությունը դժվար է հանդուրժել, դիմացինը կսկսի ճնշել լաչառին:
Երբևիցե մտածել եք, թե ինչու են փոքր շները հաչում մեծերի վրա: Վաղուց վերլուծված փաստ է ... վախից, գիտեն, որ պարտված են, եթե մենամարտեն: «Լկտի» բառը հնում ևս մեկ իմաստ է ունեցել՝ «թուլամորթ»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել