Image result for արման մելիքյանԱրցախի կարգավիճակի շուրջ ծավալվող դիվանագիտական բառախաղերն արդեն բոլորին են զզվեցրել: Այդուհանդերձ այդ բառախաղերի գործարկման հնարավորությունը մենք ինքներս ենք տվել միջնորդներին ու Ադրբեջանի իշխանություններին՝ չմշակելով ու չկիրառելով իրավիճակին ու մեր շահերի պաշտպանության հրամայականին համարժեք քաղաքական ու դիվանագիտական մոտեցումներ: Մենք անտեղի ոչ միայն ժամանակ ենք կորցնում, այլև ժամանակի մեջ թուլացնում ենք մեր դիրքերը, հնարավորություն ենք ընձեռում հակառակորդին անպատիժ կերպով խլելու մեր զինվորների երիտասարդ կյանքերն առաջնագծում: Իրավիճակը մեզ համար միայն կբարդանա, եթե արդյունավետ գորողությունների ծրագիրը կյանքի չկոչվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել