Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է արտաքին քաղաքականության ուղեգծի ձևավորումը և միջազգային հարաբերություններում փոխշահավետ հարաբերությունների կառուցումը: Ժամանակակից աշխարհում պետությունները փորձում են իրենց հարաբերությունները կառուցել փոխգործակցության վրա, քանի որ ներկա իրողությունները և մարտահրավերները պահանջում են պետությունների համատեղ ջանքերի ներդնում: Իսկ առավել սերտ համագործակցությունը արտահայտվում է ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմամբ:
Քանի որ արտերկրում հարաբերությունների զարգացման հիմնական պատասխանատվությունը ընկնում է դեսպանատների վրա, ապա կատարված աշխատանքների համար գնահատման ցուցանիշներ հաստատելիս առաջին հերթին այն պետք է վերաբերի դեսպանատներին: Ուստի վարչապետը հանձնարարական է հղել ԱԳՆ-ին՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետևյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առևտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի և մեր երկրի միջև:
Դեսպանատների աշխատանքի գնահատումը թույլ կտա տեսնել առկա թերացումները և քայլեր ձեռնարկել դրանք ուղղելու համար: