Ladynews.am-ը գրում է.
Հաճախ կարելի է լսել, որ տղամարդիկ ունակ չեն զգացմունեների, ունակ չեն զգալ կնոջը և սիրել նրան: Դա իրականում ծիծաղելի է:
Եթե տղամարդիկ չկարողանային զգալ և սիրել, կանայք երբեք չէին իմանա «սեր» բառի նշանակությունը:
Ճիշտ կլիներ ասել, որ տղամարդիկ չեն կարողանում սիրել այնպես, ինչպես կանայք: Ինչպես նրանք են ցանկանում, որ իրենց սիրեն, այո, դա ճիշտ է: Նրանք այդ բառի մեջ բոլորովին այլ նշանակություն են դրել:
Եթե կնոջ համար սերն իր բոլոր զգացմունքների փոթորիկ է և անդունդ, ապա տղամարդկանց համար դա վստահելի տուն է, ամրոց, որտեղ պետք է մեծանա իր որդին: Նրանք իրենց կնոջ աջակցության կարիքն ունեն: Կինը նրանց ավելի ուժեղ է դարձնում, քան պատկերացնում են: Իսկ նա ցանկանում է նրա կյանքում լինել միակը: Նրանք ցանկանում են աճել և երջանկություն բերել տուն, ապահովել ընտանիքը:
Այսպիսին են տղամարդու մտորումները․
«Իմ կինը հաճախ նեղանում էր, որ ես չէի անում, այն, ինչ նա էր անում: Ես նրան մեկ անգամ ասացի. «Մի պահանջիր ինձանից քեզ սիրել այնպես, ինչպես դու ես դա անում: Ես այդպես չեմ կարողանում»:
Նա առաջ չէր հասկանում դա, նրան թվում էր, որ ես պետք է զգամ այս աշխարհն այնպես, ինչպես ինքը: Մտնել նրա կաշվի մեջ: Զարմանալի է, իմ սխալն այն էր, որ նա ցանկանում էր իմ մեջ տեսնել իր նմանին: Սակայն ես նա չեմ, և երբեք չեմ դառնա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ