Image result for Բեսլանի ավտովթարՀոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի էր ունեցել Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության զոհված և տուժած քաղաքացիների թիվը հասնում էր 37-ի:
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության՝ վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և Հայաստանի Հանրապետության տուժած քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերել:

Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից որոշում է կայացվել հատկացնել շուրջ 10 մլն դրամ
Ըստ այդմ՝ վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն դրամ: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ:

Բացի այդ՝ հանձնարարվել է ըստ պահանջի ապահովել Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն՝ հոգալով տեղափոխման ծախսերը:
Կարևոր է, որ պետությունը այս իրավիճակում աջակցի քաղաքացիներին, քանի որ հնարավոր է այս ընթացքում առաջանան լուրջ խնդիրներ կապված ուղևորափոխադրումների կամ բուժման ծախսերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել