Կրթության ոլորտի վերափոխման մեկնարկը
Ներկա ժամանակներում կրթությունը հասարակության կյանքում աստիճանաբար ավելի ու ավելի մեծ դեր է սկսել խաղալ: Պետությունները հսկայական միջոցներ են ուղղում նորագույն և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բարձրորակ մասնագետների պատրաստման համար:
Հայաաստանը նույնպես հնարավորություն ունի զարգացնելու իր տնտեսությունը՝ հիմնվելով կրթական և գիտական պոտենցիալի զարգացման և օգտագործման վրա: Այս հարցը հատուկ կարևորություն ունի մեր երկրի համար, քանի որ Հայաստանը չունի այնպիսի օգտակար հանածոներ՝ նավթ, գազ և այլն, որոնք այլընտրանք կհանդիսանային տնտեսության համար: Ուստի Հայաստանը պետք է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկի կրթության ոլորտը ժամանակակից ստանդարտներին համապատասխան դարձնելու ուղղությամբ:
Կրթական ոլորտը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել կրթության և գիտությայն նախարարությանը: Հանձնարարականներով նախատեսվում են բուհերի և այլ կրթական հաստատությունների հետ միասին վերանայել կրթական ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասնագիտական հմտություններին ու կիրառական հնարավորություններին, որոնք այսօր մեր հասարակությանը և մեր երկրին առավել անհրաժեշտ են:
Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել գյուղական համայնքներում կրթության խնդրին, ՏՏ ոլորտին: Այս հանձնարականների կատարումը կլինի կրթության ոլորտը վերափոխելու առաջին քայլը: