ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը մեկնաբանել է իր` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու մասին լուրերը:
«Ուղղակի ապշում և հիասթափվում եմ այն մարդկանց երևակայության վրա, ովքեր միշտ ապրում են գուշակություններով, ենթադրություններով, բանսարկություններով: Նման խոսակցություններ տարածողները անդեմ, անհայրենասեր մարդիկ են, որոնք միանշանակ վատություն են անում ինձ: Այդ ասեկոսեները 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո բռնկված և հանգած խոսակցություններ են, որոնք ես միշտ արհամարհել եմ: Ինչ վերաբերում է իմ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուն, ասեկոսեների շարքից է, ավելին` գործող, փորձառու նախարար Արմեն Երիցյանը մեծագույն, քրտնաջան աշխատանք է իրականացրել և իրականացնում այդ ոլորտի կայացման և զարգացման գործում: Եթե որևէ փոփոխություն էլ լինելու է, միանշանակ լինելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, այլ ոչ թե մամուլի ասեկոսեների շնորհիվ: Ես կցանկանայի, որ այդ փոփոխությունները լինեին ի նպաստ Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Արմեն Երիցյանի պես պետականամետ մարդկանց գործունեության առաջընթացի»,- ասել է նա:
Նշենք, որ մամուլում նորից ինտենսիվ շրջանառվում է Սեյրան Օհանյանին 1-ին փոխվարչապետ, Վլադիմիր Գասպարյանին ՀՀ պաշտպանության նախարար, Արմեն Երիցյանին ՀՀ ոստիկանապետ, իսկ Խաչիկ Ասրյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու հարցը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/269361283197643?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել