«Բանից պարզվում է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստվում է կոռուպցիայի մասին «Սուպեր պապա» աշխատանքային անվանումով ֆիլմ նկարել:
«ՉԻ» - Ճիշտն ասած՝ փոքր-ինչ անսպասելի էր, որ Հակոբ Հակոբյանը որոշել է նաև վավերագրական ֆիլմ նկարել: Որովհետև եթե ֆիլմը կոռուպցիայի մասին է՝ անգամ դերասանների կարիք չկա: Կարելի է թաքուն նկարահանել մեր պաշտոնյաների աշխատանքային առօրյան և վերջ: Բայց մյուս կողմից էլ՝ լավ է, որ Հակոբ Հակոբյանը վերջապես զբաղվում է այն թեմայով, որին քաջածանոթ է. ի վերջո՝ ահագին ժամանակ հանրապետական է եղել և ներսից է ծանոթ թեմային:
Եվ այնուամենայնիվ՝ կարծում ենք, որ «Սուպեր պապա» ֆիլմը ոչ այնքան կոռուպցիայի մասին կլինի, որքան կոռուպցիայի դեմ պայքարի: Հակոբ Հակոբյանն ինքն է ասում, որ ֆիլմը կատակերգություն է լինելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։