Image result for BusinessDoing Business 2017-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը 5 կետով

Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է Համաշխարհային բանկի «Գործարարություն 2017» (Doing Business ) զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին ավելացնելու արդյունքում): ՀԲ երևանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1,47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 73,63 տոկոսից հասնելով 72,16 տոկոսի:

«Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը և թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալիս յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնելու որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն, ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը սահմանագիծն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել