Image result for Թարմ թվեր ԱՎԾ-իցԹարմ թվեր ԱՎԾ-ից

2016 առաջին երեք եռամսյակի արդյունքներով՝ տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում կազմել է 1,6 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ հրապարակած վերջին տվյալներից:
Ինչպես գիտենք, մինչև հուլիս ամիսը ՏԱՑ-ը կազմում էր 4,6 տոկոս, սակայն վիճծառայության տվյալներից երևում է, որ հուլիսին սկսված անկումը պահպանվել է միչև սեպտեմբեր, ինչի հետևանքով ակտիվության աճը տարեսկզբի ինը ամիսների տվյալներով՝ ևս նվազել է։

Անկումների ֆոնին կայունացել է ներքին առևտուրը, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը աճ է ապահովել՝ պայմանավորված հիմնականում արտահանման բարձր աճով։ Հունվար-սեպտեմբերին Հայաստանից դուրս է տարվել շուրջ 1 մլրդ 293 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 19,6 տոկոսով։
Ներմուծումը առայժմ զիջում է 2015-ի մակարդակը։ Թեև տարբերությունը շատ մեծ չէ՝ ընդամենը 0,8 տոկոս։ Ավելին, սեպտեմբերին ներմուծումը նույնիսկ 6,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Այս տարի ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել 2 մլրդ 295 մլն դոլարի ապրանք։

Ուսումնասիրելով ԱՎԾ տվյալները՝ պարզվում է, որ տնտեսության հիմնական ճյուղերից սեպտեմբերին տնտեսական ակտիվությանը նպաստել են բացառապես երկուսը՝ արդյունաբերությունն ու ծառայությունները, որտեղ համապատասխանաբար արձանագրվել է 6,1 և 8,6 տոկոս աճ։ Ակնհայտ է, որ հենց այս երկու ճյուղերն էլ դարձել են ինը ամսվա ընթացքում 1,6 տոկոս տնտեսական ակտիվության ապահովման հիմքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել