Հաջորդ խորհրդարանում պետք է շմայսանման երևույթներ չլինեն։ Եթե նույնիսկ ՀՀԿ-ին հաջողվի կեղծել ընտրությունները և դարձյալ մնալ քաղաքական մեծամասնություն խորհրդարանում, ապա գոնե այդ պատգամավորների շարքում պետք է լինեն նվազագույնը հոդաբաշխ խոսքի տիրապետող և (չնայած ՀՀկ-ի դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել) քիչ թե շատ ադեկվատ մարդիկ։ Շմայսի, Մանվելի, Սեյրանի և սրանց նմանների դերակատարությունը մենք լավ գիտենք, թե որն է եղել՝ 90-ականների ոճով աղտոտել մթնոլորտը, ճնշում բանեցնել ընդդիմադիր պատգամավորների վրա։ Բայց հիմա, չնայած էվոլյուցիան վերոհիշյալներին չի հասել, շատ բան է փոխվել թե՛ հասարակության, թե՛ ԶԼՄ-ների և թե՛ ընդդիմադիր գործիչների մեջ, ուստի Շմայսի թոթովախառը հայհոյանքներով այսօր ոչ մեկի չի վախեցնի ՀՀԿ-ն։
Եվ քանի որ այս «ինստիտուտը» իրեն սպառել է, ապա գոնե ներկայանալի լինելու համար ՀՀԿ-ն շմայսանմաններին պետք է թողնի ԱԺ-ի պատերից դուրս, քանի որ սրանք իրենց ծառայությունները թիմին կարող են այսկերպ էլ մատուցել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/233194400428582?notif_t=close_friend_activity¬if_id=1477458058651018
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



