Panorama.am-ը գրում է.
Հարցը, որ այսօր ուզում եմ հնչեցնել, սա է՝ հիմա մեզ «դեֆոլտ» սպառնու՞մ է, թե ոչ։ Հարցը պատահական չէ, քանի որ այս օրերի ընթացքում երևի միայն սպորտի նախարարությունը չի խոսել այս մասին։ Իմ համոզմունքն է՝ այո՛,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Այո՛, Հայաստանի Հանրապետությանն այսօր «դեֆոլտ» է սպառնում։ Եթե հիմա սա չընկալվի, ընդամենը ամիսներ անց հետևանքները ծանր են լինելու։
Բայց խոսքս ամենևին էլ այն դեֆոլտի մասին չէ, որն իրար հերթ չտալով բացառում են մեր պետական չինովնիկները, այսինքն խոսքս պետության ֆինանսական անվճարունակության մասին չէ ամենևին։
Այդ հարցում ես, իմիջիայլոց, հանգիստ եմ։ Ի վերջո պետության ֆինանսական կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, որտեղ աշխատում է իրոք փայլուն թիմ։
Ինստիտուցիոնալ կայացման առումով մի երկու տասնամյակ հետ մնացած կառավարության կառույցները որքան էլ համը հանեն, միևնույն է, Կենտրոնական բանկը գտնելու է վիճակը փրկելու բանալին. այդ հարցում ես կասկած չունեմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



