Մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները այնքան ծանր են տանում իրենց ուղղված քննադատությունները, որ քիչ է մնում՝ քիլեր վարձեն կամ իրենք անձամբ գնան ու սպանեն լրագրողին կամ բլոգերին: Ես վարում եմ աստղերին քննադատող բլոգ, ու չեք պատկերացնի՝ ինչ պատասխաններ եմ ստանում:
Նման պատասխաններից հետո պարզապես նողկում եմ այս մարդկանցից:
Մարիամ Մելիքյան
Մարիամ Մելիքյանի մասին գրել էի, որ դստեր ծննդյան տոնին ներկայացել է ակումբի պարուհու տեսքով: Եվ Մարիամ խանումը պատասխանել է.
«Իմ ու աղջկաս զգեստների գումարը կազմում է տվյալ բլոգերի 2-3 ամսվա աշխատավարձը: Ես ապրում եմ իմ ուզած կյանքով, ոչնչից հետ չեմ մնում, ունենում եմ ամեն ինչ, ինչ ուզում եմ, իսկ նախանձ մարդկանց ոչինչ ասել չեմ կարող»:
Մարիա՛մ ջան, իհարկե, իմ աշխատավարձը թուրք ամուսնուդ աշխատավարձին չի հասնի, բայց և չեմ կարծում, որ թուրքի հետ ամուսնանալու մեջ որևէ նախանձելի բան կա:
Ալեքսանդր Բաբասյան
Բաբասյանին անդրադարձել էի այն բանից հետո, երբ նա Ինստագրամում կիսվել էր դեմքին դիմակ դրած լուսանկարով: Եվ սույն դերասանն այսպիսի պատասխան էր տվել, որից հետո է՛լ ավելի հաստատվեց նրա մասին ունեցածս կարծիքը:
«Ես աղբ չեմ դրել դեմքիս ու նկարվել, ես ոտքերիս մատների եղունգները խնամելիս չեմ լուսանկարվել, դա ուղղակի սովորական երեկոյան պրոցեդուրա էր»:
Շուշաննա Երիցյան
Այս ինքնահռչակ մոդելին քննադատել էի չափազանց բաց հագուստ կրելու համար: Եվ նա մեծամտաբար պատասխանել է.
«Ես հանրային դեմք եմ, և իմ ծննդյան օրը կարող եմ ինձ թույլ տալ կրել այնպիսի հագուստ, որն ինձ հաճելի է, ու ինչպես ասում են` «собаки лает, караван идет»: Իմ կյանքում միշտ այդ օրենքն է աշխատում` շները հաչում են, իսկ ես միշտ առաջ եմ շարժվում»:
Հարգելինե՛րս, եթե դուք իրոք ձեզ հանրային դեմք եք համարում, ապա պետք է նաև քաջ գիտակցեք, որ քննադատությունները ձեր գործունեության մի մասնիկն են: Դրանց պետք է ոչ թե հիստերիկ ու գռեհիկ պատասխաններ տալ, այլ փորձել հասկանալ պատճառները, վերացնել դրանք ու ավելի լավը դառնալ:
Միգուցե սխալը մենք ենք, որ ձեր նման մեծամիտներին անդրադառնում ենք, դուք էլ մտածում եք՝ իրոք աստղ եք…