Գյումրու հավերժ քաղաքապետ, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, կազակների գեներալ, հսկա ջարդող, վիշապ խեղդող քաջ Վարդանիկ Ղուկասյանը բարկացել և մի քանի վիրավորանք հասցնելուց հետո անջատել է հեռախոսը, երբ լրագրողները փորձել են ճշտել, թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն լուրերը, որ բացի նրանից, որ Սերժ Սարգսյանի պարտությունն իր սրտով էր, դեռ մի բան էլ քողարկված, բայց ուղղակիորեն նպաստել է, որպեսզի Գյումրիում աճեն հակաիշխանական տրամադրությունները, քանի որ ինքը՝ Վարդանիկը, այդպես էլ չի համակերպվել պաշտոնի կորստի հետ և «պադստավկա» է ուզում անել Սամվել Բալասանյանին։ Այդ կերպ նա ուզում է՝ իշխանությունները հասկանան իր ղադրը ու էլի վերադարձնեն բաղձալի գահը։
Կից նյութը`այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/212097985595486?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել