Image result for Կարեն կարապետյանՀայաստանում մեկնարկած փոփոխությունները լիարժեք չեն կարող լինել, եթե դրանք լինեն կառավարման համակարգում մի քանի ոչ էական ատրիբուտների փոփոխություն: Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը պահանջում է այս հարցում առաջին հերթին ունենալ համակարգային մոտեցում, որի կիրառման դեպքում տեղի կունենա կառավարման համակարգի բովանդակային փոփոխություն: Միայն այսպիսի փոփոխությունն է, որ կարող է փոխել հանրության մոտ ձևավորված տրամադրությունները:

Կառավարման համակարգի բովանդակային փոփոխությունը կարող է տեղի ունենալ կառավարման մեթոդների, որոշումների ընդունման պրակտիկայի, լիազորությունների բերաբաշխման և այլ բարեփոխումների պարագայում: Սրա անհրաժեշտության մասին է խոսել վարչապետը հեռուստալրագրողների հետ ունեցած իր հարցազրույցում: Նա փաստել է, որ նախ և առաջ պետք է ախտորոշել ստեղծված իրավիճակը, ապա անցնել խնդիրները լուծելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել